Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը նախկին դատապարտյալ, այժմ՝ արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի է։
Նա նշում է, որ հասարակությունում վերասոցիալականացման հարցերում մեծ դժվարությունների է բախվել․ գործատուները չեն ցանկացել աշխատանք առաջարկել՝ տեղեկանալով, որ նախկինում դատապարտված է եղել։
Հակառակ դժվարություններին՝ նա այժմ աշխատանք է գտել և զբաղվում է սիրած գործով։ «Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել և չվհատվել»,- ասում է նկարչուհին։
Նշենք՝ Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ
[email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը և կկոտրեն հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը։
Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիրօրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։