Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 24-ին ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին, «Սևան ստարտափ սամիթ» ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանին և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանին՝ այս մասին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ նորարարություններն ու հաջողակ ստարտափերն են ապագայի ճիշտ ճանապարհը: Նախագահը քաջալերել է երիտասարդներին՝ շարունակել իրենց ծրագրերի ու գաղափարների իրականացումը:
Հյուրերը նախագահ Սարգսյանին ներկայացրել են «Սևան ստարտափ սամմիթ-2020»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ցանկություն են հայտնել, որ նախագահն իր նախաձեռնած հեռավար դասախոսությունններից մեկը նվիրի ստարտափի թեմային՝ առցանց մասնակից դարձնելով նաև երիտասարդների «Ստարտափ Արմենիա» հիմնադրամից և «Սևան ստարտափ սամիթ» ծրագրից: