Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջով հայտնել է, որ Հրազդանում կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդ կա, որն այս պահին գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:
«Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում՝ տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»: