Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել վարակի սկզբնաղբյուր դարձած Հուբեյ նահանգում չեղարկել կարանտինային ռեժիմն ու դադարեցնել գրեթե բոլոր սահմանափակումները: Այս մասին գրում է CNN-ը: Միջոցառումները Ուհանում կպահպանվեն մինչև ապրիլի 8-ը:
Առեղծվածային հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր Ուհանում դեկտեմբերին: Որոշ ժամանակ անց նահանգի ղեկավարությունը կարանտին էր հայտարարել ու միլիոնավոր մարդկանց պարտադրել դուրս չգալ տնից:
Հուբեյում վարակվածների թիվը 67.801 է, մահացել է 3160 մարդ: Սակայն թե՛ վարակակիրների և թե՛ մահերի թիվը կտրուկ նվազել է: Վերջին վեց օրվա ընթացքում այստեղ արձանագրվել է վարակի միայն մեկ դեպք: