Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ չորեքշաբթի օրվանից երկրի ամբողջ տարածքում սահմանվում է 21-օրյա կարանտինային ռեժիմ: Այս մասին գրում է CNN-ը:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում Հնդկաստանի 36 նահանգները լիակատար կարանտինի մեջ կլինեն: Երկրի կառավարության ղեկավարը դիմել է ժողովրդին.
«Տեսնում եք, թե ինչպես է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը սրվում ամբողջ աշխարհում: Տեսնում եք նաև, թե վարակին դիմագրավելու գործում հզոր տերություններն ինչ անօգնական են դառնում: Դա այն պատճառով չէ, որ այդ երկրները ջանքեր չեն գործադրում, կամ ռեսուրսների պակաս կա: Պատճառն այն է, որ վարակն այնքան արագ է տարածվում, որ չնայած բոլոր ջանքերին՝ մարտահրավերը շարունակում է մեծանալ: Երկու ամիս ուսումնասիրելով այս երկրները և հետևելով փորձագետների պնդումներին՝ վարակի դեմ կարելի է պայքարել միայն պահպանելով սոցիալական տարածությունը: Հարկավոր է չշփվել ու մնալ տանը: Այլ ճանապարհ չկա կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Վարակի տարածումը դադարեցնելու համար անհրաժեշտ է կանգնեցնել դրա շրջանառությունը»: