Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված անվտանգային իրավիճակը, ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ։