Կորոնավիրուսի վարակն ընդլայնում է աշխարհագրությունը: Վարակի այսօրվա վիճակագրական տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում վարակակիր է ավելի քան 382 հազար մարդ: Մահացության դեպքերի ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 16.500: Սակայն կա նաև դրական դինամիկա: Վարակից ապաքինվել է ավելի քան 100 հազար մարդ: Այս մասին գրում է ամերիկյան Worldometers կայքը:
Չինաստանում իրավիճակը կայունանում է, այստեղ գրանցվել է վարակի մի քանի նոր դեպք, ինչը միանգամայն վերահսկելի է:
Իտալիայում վարակվածները մոտ 64 հազար են, զոհերի թիվը՝ ավելի քան 6 հազար: Վարակվածների թվով Իտալիային հաջորդում է Միացյալ Նահանգները՝ ավելի քան 46 հազար վարակված: Հաջորդն Իսպանիան է, որտեղ արձանագրվել է վարակի ավելի քան 35 հազար դեպք: