Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները գյուղատնտեսության ոլորտի համար:
«Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:
Օժանդակությունն ուղղված է գյուղացիական տնտեսությունների շարունակականությունն ապահովելուն կամ վերադասավորվելուն, փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելուն, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշգրտելուն:
Նախագծում մանրամասն ներկայացված են օժանդակության գործիքները և օժանդակության կիրառության պայմանները:
Ձեր առաջարկությունները, դիտարկումները և դիտողությունները նախագծի վերաբերյալ կարող եք ուղարկել [email protected] հասցեին:
Որոշումը՝ այստեղ»: