Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կորոնավիրուսի վարակի թեստ է հանձնել՝ Սիրիա կատարած այցից վերադառնալուց հետո: Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարականով՝ երկրի ուժային կառույցի ղեկավարը մեկնել էր արաբական երկիր՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպելու:
Հայրենիք վերադառնալուց հետո Ռուսաստանի պատվիրակության բոլոր անդամները թեստ են հանձնել: Բոլոր թեստերի արդյունքները բացասական են, բոլորն առողջ են: