Մեծ Քսանյակի տեսակապով համաժողովը կանցկացվի մարտի 26-ին: Հանդիպումը նվիրված է լինելու կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարմանը: Այս մասին տեղեկացնում է 1tv.ru-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հորդորել է համավարակի դեմ պայքարում անցնել ակտիվ գործողությունների: Նա մտադիր է դիմել համաշխարհային ղեկավարներին ու խնդրել միավորել ջանքերը:
Ավելի քան մեկ միլիարդ բնակիչ կարանտինի մեջ է կամ ինքնամեկուսացված է: Վարակվածների 85 տոկոսն այժմ Եվրոպայում և ԱՄՆ-ում է: