Անկախ կորոնավիրուսով վարակվածության դեպքերից, կա մի երկիրը, որն առանձնանում է մյուսներից: Դա Հարավային Կորեան է: Թեմային է անդրադարձել The Straits Times պարբերականը:
Փետրվարի վերջին ու մարտի սկզբներին այս երկրում կորոնավիրուսի վարակման նոր դեպքերը մի քանի տասնյակից հասան հարյուրների, այնուհետև՝ հազարների:
Կորոնավիրուսի վարակը գագաթնակետին հասավ փետրվարի 29-ին, երբ 50 միլիոն բնակչություն ունեցող երկրում մեկ օրվա ընթացքում բուժաշխատողներն արձանագրել էին մահվան 909 դեպք: Սակայն մոտ մեկ շաբաթ առաջ վարակi նոր դեպքերը կիսով չափ նվազել են: Չորս օրվա ընթացքում դրանց թիվը կրկին նվազեց, այնուհետև՝ կրկին կիսվեց հաջորդ օրը:
Մարտի 22-ին Հարավային Կորեայում արձանագրվել էր վարակի միայն 64 նոր դեպք: Սա նվազագույնն է մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ մյուս երկրներում ամեն օր աճում է վարակակիրների թիվը՝ քայքայելով այդ երկրների առողջապահության համակարգերն ու տնտեսությունը:
Իտալիայում օրական գրանցում են մահացության հարյուրավոր նոր դեպքեր, մինչդեռ Հարավային Կորեայում՝ օրական 8 դեպքից ավելի չի գրանցվում:
Հարավային Կորեան ու Չինաստանն այն երկու երկրներն են, որոնք կարողացել են նվազեցնել վարակակիրների թիվը: Եվ դա Չինաստանում արվել է առանց խոսքի ու տեղաշարժի խիստ սահմանափակումների կամ կարանտինային ռեժիմի, ինչն ահռելի վնաս է հասցնում Եվրոպային և Միացյալ Նահանգերին:
Քանի որ կորոնավիրուսից մահացության դեպքերն աշխարհում 15 հազարից անցել են, պետությունների կառավարություններն ու փորձագետներն ուսումնասիրում են Հարավային Կորեայի օրինակը, որի համաձայն՝ թեպետ դժվար թե հեշտ լինի, սակայն հարավկորեական դասերը համեմատաբար պարզ ու մատչելի են: Դրանք են՝ արագ գործողությունները, համատարած թեստավորումը, շփման հետագծին հետևելը և, իհարկե, քաղաքացիների իրական աջակցությունը: