ԱՀԿ-ն հայտարարեց, որ կորոնավիրուսի համաճարակը աշխարհում նոր թափ է հավաքում և, ցավոք, մենք դրա կոնկրետ դրսևորումները նաև Հայաստանում ենք տեսնում: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ միացմամբ րոպեներ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր կորոնավիրուսով վարակման 41 նոր դեպք ունենք հաստատված, ընդ որում՝ դեպքերի ծավալն ու աշխարհագրությունը որոշակի անհանգստություն է առաջացնում»,- նշեց վարչապետը և հավելեց, որ «ախտորոշված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ այս պահին, բայց նրանց վիճակը վերահսկելի է»:
Վարչապետը հորդորեց խստորեն հետևել կարանտինի կարգին և նշեց, որ «այս պայմաններում խիստ սահմանափակումներ կմտցվեն»:
Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների ու սրճարանների գործունեությունը՝ բացառությամբ առաքման ծառայությունների, կդադարեն թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի և շինարարական ընկերությունների գործունեությունը: