Կոտայքի մարզի համայնքների մանկապարտեզներում պահեստավորված սնունդը համայնքապետարանների աշխատակիցների կողմից բաշխվել է մարզի ՍԱՏԳ-ներում հաշվառված խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուներին:
Բյուրեղավան համայնքի միայնակ, ինչպես նաև խիստ կարիքավոր 10 կենսաթոշակառուների բաշխվել է համայնքի «Արև» մանկապարտեզում պահեստավորված սնունդը (պանիր, բանջարեղեն, հրուշակեղեն, ձու, մսամթերք):
Ծաղկաձոր համայնքի միայնակ 6 կենսաթոշակառուների բաշխվել է «Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը (պանիր, բանջարեղեն, խնձոր, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):
Եղվարդ համայնքի միայնակ 7 կենսաթոշակառուների բաշխվել է «Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը (բանջարեղեն, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):
Զորավան բնակավայրի միայնակ, անժառանգ 5 կենսաթոշակառուների տրամադրվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):
Զովունի բնակավայրում 7 կենսաթոշակառուի բաշխվել է «Զորավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):
Աբովյան համայնքի միայնակ, անժառանգ 10 կենսաթոշակառուի բաշխվել է մանկապարտեզներում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):
Ակունք համայնքում միայնակ 5 կենսաթոշակառուի բաշխվել է համայնքի մանկապարտեզում պահեստավորված սնունդը (պանիր, բանջարեղեն, թխվածքաբլիթ, ձու, մսամթերք):
Չարենցավան համայնքի խոցելի խմբում գտնվող 5 ընտանիքների և միայնակ, անժառանգ 8 կենսաթոշակառուի բաշխվել է համայնքի «Զանգակ», «Ծիծեռնակ», «Հեքիաթ», «Հրաշք», «Ալափարսի մանկապարտեզ», «Արզականի մանկապարտեզ», «Բջնի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում պահեստավորված սնունդը (կաթնամթերք, բանջարեղեն, միրգ, թխվածքաբլիթ):