Իրանում սեզոնային հեղեղումների հետևանքով մահացել է 12 մարդ: Տարերային աղետից տուժածների թիվը գերազանցում է երկու տասնյակը: Եվս երկու հոգի անհետ կորած է համարվում՝ հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Իրանի շտապօգնության մամուլի ծառայությանը:
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ ընդհանուր առմամբ, 11 շրջանում տուժել է 21 մարդ, երկու հոգի անհետ կորած է համարվում, կա ևս 12 զոհ»: