Իսպանիայում մոտ 5500 բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով: Վիճակագրական տվյալները հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից՝ տեղեկացնում է Риа Новости-ն:
Մեկ օր առաջ էլ հայտարարվել էր բուժանձնակազմի շարքերում մոտ 4 հազար վարակվածի մասին:
Մինչև այսօր Իսպանիայում արձանագրվել է վարակի մոտ 40 հազար դեպք, մահացել է 2800 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում գրանցվել է մահացության մոտ 490 դեպք: