Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն մշտապես «ծխելու» դեմ պայքարի մեջ։
Բայց այլևս չեմ կարող...
Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։
Չե՞ք ուզում ծանր հիվանդանալ կորոնավիրուսով կամ մահանալ դրանից։
Թողե՛ք ծխելը հենց հիմա»,- գրել է նախարարը։