Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս (COVID-19) վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազություն բոլոր ստորաբաժանումներին հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ e-request.am կամ [email protected] էլ. փոստի միջոցով։ Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34710) 511-527 հեռախոսահամարով»,- նշված է հայտարարության մեջ: