Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս (COVID-19) վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում ՀՀ դատախազության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները (ներառյալ` ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը, Երևան քաղաքի, մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների, կայազորների զինվորական դատախազությունները) առժամանակ դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազությանը հասցեագրվող վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ ներքոնշյալ էլ. փոստերի միջոցով՝
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն՝
[email protected]
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն՝ avan-
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝
[email protected]
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն՝
Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+347 10) 511 527 հեռախոսահամարով: