Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում լրագրողները ձևաթուղթ լրացնելու անհրաժեշտություն չեն ունենա: Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Հարգելի լրագրողներ, առաջիկա օրերին աշխատելու ընթացքում ձեր տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենաք բեյջեր:
Քաղաքացիների դեպքում պետք է լինի լրացրած ձևաթուղթ, կամ ձևաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ»,- ասվում է գրառման մեջ: