ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում անդրադարձել է կորոնավիրուսի մեր առաջին վարակակրին և հայտնել, որ, հնարավոր է, վաղը նա դուրս գրվի հիվանդանոցից առողջացած, որովհետև թեստավորման պատասխանը բացասական է:
«Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել:
✅ Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում նրան դուրս կգրենք հիվանդանոցից»,- գրել է Թորոսյանը: