ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ներկայացրեց անցկացրած մոնիթորինգի արդյունքները: Պարենի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր չկա, Լարսն աշխատում է, բեռնափոխադրման խնդիր նույնպես չկա՝ նշեց Գեղամ Գևորգյանը՝ ևս մեկ անգամ հորդորելով խուճապային գնումներ չկատարել:
ՏՄՊՊՀ ղեկավարը կրկին անդրադարձավ բժշկական սպիրտի և ալկոգելի առկայությանը խանութներում: Բժշկական սպիրտի գնի մի փոքր բարձրացում է տեղի ունեցել՝ կապված դոլարի փոխարժեքի բարձրացման հետ՝ նշեց Գևորգյանը, սակայն հավելեց, որ այն ալկոգելի գնի վրա չի ազդել:
«Եթե սկզբնական էտապում դեղատներում օրական ծավալի պակաս էր լինում, քանի որ մարդիկ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ ծավալի էին գնում, այս պահին բոլոր խոշոր ցանցերում կա մնացորդ»,- նշեց Գևորգյանը: