Այսօրվանից Ադրբեջանի ամբողջ տարածքում կարանտինային ռեժիմ կսահմանվի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի օպերատիվ շտաբին:
«Համապատասխան որոշումն ընդունվել է երկուշաբթի օրը՝ երկրի վարչապետ Ալի Ասադովի ղեկավարությամբ հրավիրված կառավարության նիստի ժամանակ: Հատուկ կարանտինային ռեժիմը կգործի ամբողջ երկրի տարածքում մինչև 2020 ապրիլի 20-ը»:
Կարանտինային ռեժիմի շրջանակում 65 տարեկանից բարձր մարդկանց արգելվում է դուրս գալ տնից: Տարիքային այս խմբին կմատուցվեն սոցիալական անհրաժեշտ ծառայություններ: