ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը պարզաբանումներ է ներկայացրել տնտեսական գործունեության որոշ տեսակների վրա տարածվող սահմանափակումների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև բեռնաշրջանառության կարգավորումներին, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների միջև բժշկական նշանակության ապրանքների զրոյական մաքսատուրքերի վերաբերյալ հարցերին: Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ սահմանափակումները նախատեսված են մինչև արտակարգ դրության ավարտը:
«Այսօր արդեն իսկ ուժի մեջ կմտնի պարետի որոշումը, համաձայն որի՝ կարգելվեն ՀՀ ողջ տարածքում տնտեսական առևտրի իրականացման վայրերում տնտեսական գործունեության որոշ տեսակները, բացառությամբ ներկայացված վայրերում այն պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների: Սահմանափակումներ կգործեն ՀՀ ամբողջ տարածքում բառերի, խմիչքների, համանման կետերի, գործունեության հետ կապված, կինոների և տեսաֆիլմերի ցուցադրության ակումբների նկատմամբ, շահումով խաղերի կազմակերպման գործունեության հետ կապված, ինչպես նաև սպորտի վարչությունների և հանգստի կազմակերպման բնագավառում: Սահմանափակումներ կտարածվեն անհատական տնտեսական գործունեության վրա, բացառությամբ թաղումների կազմակերպման և համանման ծառայությունների»: