Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ: Տեղեկությունը հայտնել են բանկի լրատվական ծառայությունից: Տիգրան Սարգսյանը 2016-2020 թթ․ եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, 2008-2014 թթ․՝ ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ․` ՀՀ ԿԲ նախագահ։
Եվրասիական զարգացման բանկը ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրել են ՌԴ-ն ու Ղազախստանը՝ 2006 թ․ հունվարին։ Կազմակերպության կանոնադրական կապիտալը 7 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Եվրասիական զարգացման բանկի մասնակից պետություններ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղyզստանը, ՌԴ-ն և Տաջիկստանը։