Վրաստանի կառավարությունը համավարակաբանական բարձր ռիսկի պատճառով՝ արտակարգ իրավիճակի շրջանակներում հաստատված խիստ կարանտինային սահմանափակումներ է մտցրել Մառնեուլում և Բոլնիսում: ՆԳՆ աշխատակիցներն իրավիճակը վերահսկվում են 24-ժամյա ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն:
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ այս հատվածներում, գլխավոր ճանապարհների վրա, տեղակայված է 12 անցակետ: Վերահսկվում են նաև ներքին ճանապարհները, որտեղ գտնվում են շարժական անցակետեր: Մշտական վերահսկողություն է իրականացվում նաև բջջային խմբերի միջոցով:
Կարանտինային պայմանները Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետներում նախատեսում են սահմանափակումներ՝ ներառյալ քաղաքացիների ելումուտի մասով: