Ազգային ժողովում 117 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացումների օրենդրական նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, սահմանել պատիժ. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա: