Վրաստանում ՀՀ դեսպանությունը նախապես տեղեկացրել էր, որ վրացական կողմի փոխանցմամբ՝ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք կթույլատրվի այսօր՝ ժամը 21։00-ից սկսած։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք ժամը 17։00-ից սկսած արդեն բաց է»,- ասված է հայտարարության մեջ։