Մարտի 21-ին 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են մասնագիտական պատրաստության գործնական պարապմունքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ լրատվության բաժնից:
«Ստուգվել են ռազմական տեխնիկայի սպասարկման և կիրառման տեսական մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները: Զինծառայողները ցուցաբերել են պատրաստվածության բարձր աստիճան»,- ասվում է հաղորդագրության մեջ: