Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազում է: Ներկայումս 5 հազար 120 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում, հայտնել է երկրի Առողջապահության պետական կոմիտեն:
Վերջին տվյալներիհամաձայն՝ Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 81 հազար 93 դեպք, որից 72 հազար 703 մարդ բուժվել է և դուրս գրվել հիվանդանոցներից: Սա ընդհանուր դեպքերի 89.65 տոկոսն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ընդհանուր առմամբ, Չինաստանում տեղի ունեցած համաճարակի հետևանքով զոհվել է 3 հազար 270 մարդ, երկրում մահացության միջին մակարդակը կազմել է 4%: