ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչների հետաձգման մասին: Այս մասին հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը՝ որպես պատճառ նշելով կորոնավիրուսի համաճարակը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է տեղի ունենար Ստամբուլում՝ մայիսի 30-ին, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը Լեհաստանի Գդանսկ քաղաքում նախատեսված էր մայիսի 27-ին։