Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսային թեստ է հանձնել, հայտարարել է կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը: Նա չի ասել, թե երբ կհայտնեն թեստի արդյունքները: «Կանցլերն իրեն լավ է զգում»,- ավելացրել է խոսնակը:
Կիրակի օրվանից Անգելա Մերկելը գտնվում է կարանտինում, քանի որ կապի մեջ է եղել կորոնավիրուսով վարակված բժշկի հետ: Երկուշաբթի նա հեռախոսով է վարել կառավարության արտակարգ նիստը:
Զայբերտը նշել է նաև, որ թեստի արդյունքներով է պայմանավորված Մերկելի մասնակցությունը ԵՄ և ՋԻ-20 հանդիպումներին այս շաբաթ: