Աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869 թվականի մարտի 23-ին Կ.Պոլսում: Նախնական կրթությունը ստացել է Կ.Պոլսո Արամյան-Ունճյան դպրոցում և Սեն-Ժոզեֆի ֆրանսիական վարժարանում:
1887-ին ավարտել է Լոնդոնի Քինգզ քոլեջը: 1891թ. նրան Բաքու է հրավիրել և նավթարդյունաբերությանը հաղորդակից դարձրել Ալեքսանդր Մանթաշյանցը:
Շատ չանցած, Օսմանյան Թուրքիայի ընդերքի նախարարի առաջարկով, Գյուլբենկյանը տեղեկագիր է պատրաստել Միջագետքի նավթի պաշարների վերաբերյալ՝ միաժամանակ կանխագուշակելով Թուրքիայի, Իրաքի, Արաբական թերակղզու և Պարսից ծոցի նավթային խոշորագույն պաշարների գոյությունը:
Դիտեք նաև մեծ հայորդու մասին տեսանյութը: