Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 31 քաղաքացու նկատմամբ, որոնց կասկածում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու համար», հայտնում է ermenihaber-ը։
Ձերբակալված քաղաքացիներին ներկայացվել են հասարակության մեջ վախ ու խուճապ առաջացնելու, թշնամություն տարածելու, անօրինականորեն անձնական տվյալներ հանրայնացնելու մեղադրանքներ: