ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ մարտի 22-ին, կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են. իրականացվել է եզրափակիչ ախտահանում:
«Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով, և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին, կհրապարակվեն նոր տվյալներ:
Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»,- գրել է Նիկողոսյանը: