«Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը, ելնելով ստեղծված իրավիճակից՝ կորոնավիրուսի տարածման վտանգներից, և գերկարևորելով համաճարակի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ցանկացած քայլ, իր մասնակցությունն է ունենում ընդհանուր գործընթացին՝ ՀՀ առողջապահության նախարարությանն ու ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների
համակարգման գրասենյակին նվիրաբերելով 200 հատ հատուկ դիմակներ։ Դրանք նախատեսված են նաև տրամադրելու սահմանային վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների աշխատակիցներին։
«Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը բարձր է գնահատում հանրային առողջությունն ու կայությունը և կոչ է անում յուրաքանչյուրին՝ իր մասնակցությունն ունենալ համընդհանուր պայքարին՝ ի շահ պետության, հասարակության և մեր քաղաքացիների։