Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ խոշտանգումների կանխարգելման ոլորտում աշխատանքի սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Տեսանյութում ներկայացված է, թե Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը ինչ հաստատություններ կարող են այցելել և ինչ գործողություններ ձեռնարկել արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: