Վրաստանը բողոքել է Աբխազիայի չճանաչված հանրապետությունում նախագահական ընտրությունների անցկացման դեմ: Դրանք «հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին», ինչպես նաև «ակնհայտորեն խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը:
Աբխազիայի նախագահի կրկնակի ընտրություններում հաղթող է ճանաչվել աբխազական ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան:
2019 թվականի օգոստոսին ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ քանակի ձայներ: Սեպտեմբերին տեղի ունեցած երկրորդ փուլում հաղթեց Աբխազիայի գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան, ինչը բողոքի ալիք առաջացրել երկրում: 2020 թվականի հունվարին Աբխազիայի Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները և երկրորդ քվեարկություն անցկացնելու որոշում կայացրեց, իսկ Խաջիմբան լքեց նախագահի պաշտոնը: