«Այսօր բոլորս ազգովի մեկ պետք է լինենք: Պետք է բոլորս միասնական լինենք և կարողանանք այդ կարգ ու կանոնը պահպանենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ խստացումներին կողմ է. եթե մարդ խախտել է մեկուսացման կանոնները, պետք է պատասխանատվության ենթարկվի:
Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե գումար է փոխանցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին:
Անդրադառնալով իրեն պատկանող ընկերությունների հարկադրաբար չաշխատողներին վճարելու հարցին՝ Ծառուկյանն ասել է, որ դա ոչ թե իր, այլ պետության պարտավորությունն է:
«Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ, արտակարգ իրավիճակ ա. ով որոշել, հայտարարել ա, թող նա էլ վճարի: Պետությունը, ոնց որ ընտանիքի հայրը, պարտավոր ա իր ժողովրդին, ով չի աշխատում, գումար տրամադրի»,- նշել է ԲՀԿ ղեկավարը: