«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մայրաքաղաքի 5 վարչական շրջաններում մեկնարկել է ծառերի լայնածավալ սանիտարական էտ:
Չնայած այն հանգամանքին, որ այգեպան-բանվորները աշխատում են դրսում և միմյանցից պահպանում են սահմանված հեռավորությունը, այնուամենայնիվ, բոլորին բաժանվել են դիմակներ և ախտահանող նյութեր: