Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, շնորհավորել նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի բարձր կոչմանն արժանանալու համար:
Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել բարեկամ և դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և ընդգծել Սերգեյ Լավրովի մեծ ներդրումը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա բարձր պորֆեսիոնալիզմը և ծանրակշիռ դերը համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում:
Սերգեյ Լավրովի հետ Արմեն Սարգսյանին կապում են ոչ միայն ներկայիս պաշտոնական, այլև վաղեմի պրոֆեսիոնալ և բարեկամական հարաբերությունները:
Հայաստանի նախագահը Սերգեյ Լավրովին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: