Ճապոնիայի 2020 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպչական հանձնաժողովի գործադիր տնօրեն Թոշիրո Մուտոն մամուլի ասուլիսում ասել է, որ Օլիմպիական խաղերը ամբողջությամբ չեղյալ հայտարարելու տարբերակը ընդհանրապես չի դիտարկվում, «պատրաստվում ենք քննարկել տարբեր սցենարներ» հայտնում է ՌԻԱ Նովոստին:
COVID-19-ի՝ կորոնավիրուսի տարածումը կասկածի տակ է դրել այս ամառ Տոկիոյում նախատեսված Օլիմպիական խաղերի անցկացումը: Ներկայումս Ճապոնիայում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1102 դեպք՝ բացառությամբ այն 712 մարդու, որոնք վարակվել են Diamond Princess զբոսաշրջային նավի վրա: Ընդհանուր առմամբ, երկրում մահացել է 49 մարդ: