Ադրբեջանի իշխանությունը կորոնավիրուսով վարակված ադրբեջանցիներին Թուրքիայից ավտոբուսներով տեղափոխում է հիմնականում թալիշներով բնակեցված քաղաքներ՝ Լենքորան, Ջալալաբադ, Մասալլի: Դա տեղացիների վրդովմունքն ու խուճապն է առաջացրել: Բացի վարակի նկատմամբ վախից՝ նրանք վստահ են, որ այդպես իշխանությունները ծրագրում են շրջանը «բնական ճանապարհով» մաքրել անցանկալի բնակիչներից:
Ադրբեջանական MeydanTV գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայից տարհանված ադրբեջանցիներին կարանտինացնում են տեղի հիվանդանոցներում: Հիվանդներն էլ բողոքում են իրենց առաջարկված պայմաններից: Հատկանշական է, որ տեսանյութի հրապարակումից որոշ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է MeydanTV-ի լրագրող Նիգար Մուբարիզին: