«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը և տոմսերի վերադարձները՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ՝ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։
«Արմենիա» ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»։