Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված շուրջ 140 ՀՀ քաղաքացիներն այսօր գիշերը Վրաստանի տարածքով Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում և անհրաժեշտ արտաքին զննում, հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի բժշկասանիտարական հսկիչ կետում բոլոր քաղաքացիների առողջական վիճակը սահմանված կարգով դիտարկվել է. կասկածելի ախտանշաններ որեւէ մեկի մոտ չեն գրանցվել։ Հոսպիտալացում չի եղել։
Բոլոր քաղաքացիների համար լրացվել են հասցեական քարտեր։ Դրանք կտրամադրվեն ՀՀ վերադարձած անձանց բնակության կամ գրանցման վայրի պոլիկլինիկաներին` այս անձանց առողջական հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար»,- նշված է հայտարարության մեջ։