Մարտի 22-ից սկսած, Սլովակիան արտակարգ դրություն հայտարարեց՝ ի պատասխան կորոնավիրուսային նոր համաճարակի: Վարչապետ Պիտեր Պելեգրինին ասել է, որ երկուշաբթի օրվանից խանութները, ժամանցի վայրերը կփակվեն առնվազն երկու շաբաթով: Այդուհանդերձ, մթերային խանութները, դեղատները, փոստային բաժանմունքները և բանկերը բաց կլինեն: Ռեստորաններին կթույլատրվի միայն սնունդ առաքել:
Կառավարությունը հիվանդանոցներին պարտադրել է չեղարկել ոչ առաջնային գործողությունները՝ հակավիրուսային պայքարի ծավալներն ու հնարավորություններն ընդլայնելու համար:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ դրությամբ Սլովակիան հաստատել է COVID-19-ի 61 դեպք: