Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ցուցումներ է տվել ավիախումբ ձևավորելու և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում Իտալիայի Հանրապետություն օպերատիվ օգնություն առաքելու մասին:
«Իտալիայի համաձայնությամբ ներգրավված ռուսական ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները Հանրապետություն կհասցնեն ռուսական ռազմական վիրաբուժության և բժշկական մասնագետների ութ շարժական թիմեր, տրանսպորտային միջոցների և տարածքների աերոզոլային ախտահանման համար նախատեսված ավտոմոբիլային համակարգեր, ինչպես նաև բժշկական սարքավորումներ», - ասվում է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իր նախաձեռնությամբ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հեռախոսազրույց էր ունեցել և նրան օգնություն առաջարկել՝ COVID-19-ի դեմ պայքարում: