Համաճարակային ռիսկերով պայմանավորված՝ Արցախի նախագահի և պատգամավորի թեկնածուները ձեռնպահ են մնում փակ հանդիպումներից։
Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, որը տասը տարի ղեկավարել է կառավարությունը, նշում է, որ ստեղծված իրավիճակում պարենի խնդիր չկա և չի լինի Արցախում։
Նախագահի ընդդիմադիր թեկնածու Հայկ Խանումյանի խոսքով՝ Արցախում իշխանությունն ու բիզնեսը սերտաճել են։ Նրա գնահատմամբ՝ կոռուպցիայի ամենավտանգավոր տեսակն է։ Իրավիճակը փոխելու համար թեկնածուն առաջարկում է ակտիվ մասնակցել ընտրություններին։