ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան Իրաքում դադարեցնում է ռազմական թրեյնինգները: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է կոալիցիայի ներկայացուցիչը:
Հիշեցնելով, որ ռազմական թրեյնինգներն առանց այդ էլ դադարեցվել էին Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների վրա հրթիռային հարձակումներից հետո, որոնք, իրենց հերթին, սկսվել էին Իրանի նահատակ գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, Reuters-ը հայտնում է, թե հայտնի չէ՝ երբ կվերսկսվի ուսումնական առաքելությունը:
«Որոշ համակարգողներ արդեն իսկ լքել են Իրաքը, և թե թրեյնինգները երբ կվերսկսվեն, դեռ պարզ չէ: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ COVID-19-ի տարածման սպառնալիքի վերացումից հետո Իրաքում կոալիցիայի ուսումնական առաքելությունը կշարունակվի»,- հաղորդում է գործակալությունը: