Դասի մեկնարկը ճիշտ նույն ժամին՝ 8 անց 30։ Ժամը 7-ից են աշակերտները սկսում գրել ընկեր Վարդանյանին՝ դասը չե՞նք սկսում։
Կորոնավիրուսի հայտնվելուց հետո ընկեր Վարդանյանի կյանքում ոչինչ չի փոխվել՝ նույն ժամին հագնվում, պատրաստվում է, միայն թե սուրճի վերջին կումից հետո երկու վայրկյանում է հասնում գործի։
Օնլայն հարթակում դասերն իրենց առավելությունն ունեն՝ աշակերտները մոռանում են աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի մասին։