ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում գրառում է կատարել այսօր Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։
«Այս առավոտյան Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի ցավալի լուր. մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք։ Այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է կողք կողքի կանգնած լինենք»,- գրել է նախարարը։